ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության գրանցումը. հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 25-ին ստացել է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության որոշումն առ այն, որ ինքնաբացարկ են հայտնում ԱԺ հերթական ընտրություններին մասնակցությունից։ Այդ մասին հայտնում են ԿԸՀ-ից:
Վարչության նիստի որոշումը ստորագրված է եղել վարչության անդամների կողմից: ԿԸՀ մայիսի 26-ի արտահերթ նիստին ներկա են եղել նաև «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության լիազոր ներկայացուցիչները, որոնք հաստատել են, որ իրենց քաղաքական ուժի մշտապես գործող մարմինը նման որոշում է կայացրել։
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության գրանցումը։ Ըստ այդմ՝ 2026 թվականի հունիսի 7-ի ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։

Related posts

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ քննարկելու միջուկային զենքի հարցը. Ռուբիո

Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Գևորգ Պապոյանը Ժնևում ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու ներդրումային առաջնահերթությունները