Կեցցե՛ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությունը․ Արարատ Միրզոյանը տեսանյութ է հրապարակել

Այսօր իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ես ուրախ եմ լինել իմ ընկեր Արարատի հետ՝ Փարիզում Հայաստանի նոր դեսպանատան բացմանը»,-նշում է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։

Ավելի վաղ Միրզոյանը հայտնել է, որ դեկտեմբերից վերանորոգման մեջ գտնվող շենքն արդեն պատրաստ է։

«Ծավալուն աշխատանքներից հետո այսօր տեղի կունենա Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բացումը. կհամաձայնեք՝ հիանալի արդյունք է ստացվել, մեր դիվանագետներին մաղթում ենք արգասաբեր գործունեություն»,-նշել էր նա։

Related posts

Հորդորում ենք զերծ մնալ գետեր, լճեր և այլ բնական ջրային միջավայրեր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ

Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի. ՊԵԿ