Կենցաղում անվտանգության կանոնների պահպանությունը ճակատագրական է երեխաների համար. Ավանեսյանը՝ մանկական մահացության մասին

Մանկական մահացության առումով 2024-ին բավականին դրական տենդենց ունեինք, 2025-ի թիրախը՝ ամեն տարի թիվը նվազեցնելու, ցավոք սրտի, չենք կարողացել ապահովել: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Վերլուծությունների արդյունքում պարզվել է, թե ինչ հանգամանքների բերումով է խաթարվել արձանագրված դրական միտումը:

«Թե՛ ճանապարհատրանսպորտային պատահարների, թե՛ թունավորումների, նաև տնային մահերի առումով մենք ունենք դեպքերի ավելացում, որոնք հանգեցրել են վիճակագրական նման պատկերի»,- ասաց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ կենցաղում անվտանգության կանոնների պահպանությունը ճակատագրական է երեխաների համար, և որ պետք է միջոցներ ձեռնարկվեն:

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան