ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գիլոյանն ընդունել է Եվրասիական լիգայի մասնակից ակումբների ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Երևանում ընթացող բասկետբոլի Եվրասիական լիգայի մասնակից թիմերի նախագահներին, մարզիչներին և Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնության նախագահ Արա Պողոսյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական լիգայի ձևաչափի, մասնակիցների շրջանակն ընդլայնելու վերաբերյալ և այլ ընթացիկ հարցեր: ԿԳՄՍ նախարարի տեղակալը փաստել է, որ մրցաշարը մարզասերների շրջանում մեծ հետաքրքրություն է վայելում և անհրաժեշտ է հետևողական քայլեր ձեռնարկել այն ավելի գրավիչ դարձնելու ուղղությամբ: Այդ համատեքստում Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստ է քննարկել հետաքրքիր առաջարկներ և նպաստել դրանց իրագործմանը: Ներկաները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և համատեղ ծրագրերը զարգացնելու և ընդլայնելու պատրաստակամություն հայտնել: Հավելենք, որ Եվրասիական լիգան մեկնարկել է մարտի 24-ին, իսկ եզրափակիչը նախատեսված է մարտի 29-ին: Այս տարի լիգային մասնակցում է 5 թիմ. Հայաստանից՝ «Վահակնի Սիթին» ու «Դվինը», Լիբանանից ժամանել է «Ալ Ռիադին», Ռուսաստանից՝ «ԲԱՐՍ»-ը և «ՄիցուԲասկետը»:

Related posts

Ռուսաստանում վառելիքի շուկայի կայունացմանն ուղղված միջոցառումներն արդյունքներ են տալիս. Նովակ

Մի խումբ աղջիկներ ծեծի են ենթարկել մեկ այլ աղջկա․ նրանք ներկայացվել են ՔԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադիս Աբեբայում Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին