ԿԳՄՍ նախարարը նոր տեղակալ ունի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն  այսօր՝ մարտի 24-ին, որոշում է  ստորագրել, որով ԿԳՄՍ նախարարի տեղակալ է նշանակել։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հասմիկ Ավագյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»:

Հասմիկ Ավագյանը մանկավարժական գիտությունների թեկնածու է, մասնագիտությամբ` ֆիզկուլտուրայի ուսուցիչ, մարզիչ: Աշխատել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում` որպես դասախոս, եղել է հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչը, ինստիտուտի ուսումնագիտական գծով պրոռեկտորը:

Related posts

Հնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումը երկիր

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել