Կա նախնական վարկած, որ զորամասում հրդեհը բռնկվել է ջեռուցման հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով․ Արգիշտի Քյարամյան

Գեղարքունիքում N զորամասի հրդեհի վերաբերյալ կա նախնական վարկած առ այն, որ հրդեհը բռնկվել է ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով, դա նախնական վարկածն է, որն այս պահի դրությամբ բավականին հիմանվորվել է։

Այս մասին այսօր Կառավարության նիստին ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Նա հայտնեց, որ նախաձեռնվել է քրեական վարույթ 532–րդ հոդվածի 4–րդ մասի՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ, դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք, որ հայկական բանակն ունի 15 զոհ։

Related posts

Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասին