Կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի

Հունիսի 9-13-ը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 8-11-ը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում հունիսի 9-13-ը՝ գիշերը և երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:

Related posts

Ջերմաստիճանն էապես չի փոխվի. առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Թեհրանը կոչ է արել Սոֆիային ամերիկյան լիցքավորող ինքնաթիռներ չտեղակայել երկրի ավիաբազայում

Ես իմ հաջորդին եմ հանձնում մի բանակ, որը ոչ միայն պաշտպանվում է, այլև հարձակվում է. Սիրսկի