Կարկուտի հասցրած վնասները Իջևանում

Վնասներ հորդառատ անձրևի և քամու հետևանքով հունիսի 19-ին՝ ժամը 19։20-ից, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվել այն մասին, որ Իջևան քաղաքում տեղացած հորդառատ անձրևը, կարկուտը և քամին զգալի վնասներ են պատճառել:
Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից՝ ըստ առաջնահերթության՝ բոլոր ահազանգերը սպասարկվել և փոխանցվել են համապատասխան ծառայություններին։
Տարածքում ստեղծված իրավիճակի գնահատման և կոմունալ էներգետիկ ենթակառուցվածքների, հաղորդակցման ուղիների ուսումնասիրության նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ կան շրջված ծառեր (ավտոմեքենաների, տների և գազատար խողովակների վրա), սելավաջրերում արգելափակված ավտոմեքենաներ, ջրաբերուկներից փակված ավտոճանապարհներ, ջրալցված տներ և շինություններ, վնասված տանիքներ, էներգամատակարարման և գազամատակարարման ցանցի խափանումներ։
Կարկուտի և տեղացած հորդառատ անձրևի հետևանքով վնասվել են նաև բերքատու այգիներ և մշակաբույսերի ցանքատարածություններ, վթարներ են գրանցվել կոմունալ-էներգետիկ համակարգերում:
Հրշեջ-փրկարարները մասնատել և հեռացրել են կոտրված ծառերը, մեկ հասցեում վերականգնել էներգամատակարարումը:
Տեղում աշխատանքներ են իրականացրել քաղաքապետարանի տրամադրած հատուկ տեխնիկաները, էլ․ ցանցի, գազի վթարային ծառայության և «Լևոն 2» ՃՇՇ-ի բրիգադը։
Հասցված վնասի չափերը ճշտելու նպատակով Տավուշի մարզպետարանում և Իջևանի համայքապետարանում ստեղծվել են հանձնաժողովներ:

Related posts

ՆԳՆ քրեական ոստիկանները խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի են վնասազերծել

Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ օգնելու բազմազանեցնել ձեր առևտուրը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Վենեսուելայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի