Կարեն Գիլոյանը դադարեցրել է աշխատանքը որպես ԿԳՄՍ փոխնախարար

Ինչ վերաբերում է սպորտի գծով տեղակալի աշխատանքին, այո՛, պարոն Գիլոյանը դադարեցրել է իր աշխատանքը որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ սպորտի գծով: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այստեղ, կարծում եմ՝ պատճառները տարբեր են, և կարծում եմ, որ պարոն Գիլոյանը չունի կարիք իր փաստաբանության, որովհետև սպորտի ոլորտում ունի տարիների փորձառություն, կայացած է՝ անկախ որևէ պաշտոնից, և վստահ եմ, որ իր գործունեությունը շարունակելու է սպորտի ոլորտում, և ունենալու ենք նաև բազմաթիվ գործակցության առիթներ: Միևնույն ժամանակ ես նշեցի, որ այս ոլորտում մենք նույնպես գտնվում ենք բարեփոխումների կարևոր փուլում, և թարմ հայացքը երբեք ավելորդ չէ, և, կարծում եմ՝ նոր մոտեցմամբ կկարողանանք այս տարի գրանցել ավելի մեծ արդյունքներ:

Իմ հարաբերությունները պարոն Գիլոյանի հետ չեն փոխվել, դրանք շարունակվում են որպես մարդկային հարաբերություններ՝ անկախ որևէ պաշտոնից»,- նշեց Ժաննա Անդրեասյանը:

Related posts

Հաղպատի ճանապարհին՝ մոտ 30 մետր խորությամբ ձորակից դուրս բերված տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

Պարզվել է բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածի ինքնությունը. 15-ամյա աղջիկը նետվել է տանիքից