Կատարվել է կրթության մշակների ավանդական օրհնության կարգ

Սեպտեմբերի 11-ին 2020-2021 թթ. ուսումնական նոր տարեշրջանի մեկնարկի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Սուրբ Տրդատ արքայի բաց խորանին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է կրթության մշակների ավանդական օրհնության կարգ: Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:Արարողությանը մասնակցել են կրթական պետական կառույցների ներկայացուցիչներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ և ՀՀ մի շարք դպրոցների մանկավարժներ: Օրհնության արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու պատգամն է բերել կրթության նվիրյալներին։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ