«Կասկադ»-ի չկառուցապատված և անբարեկարգ տարածքները կվերադարձվեն համայնքին (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի բանակցությունների արդյունքում հիմնադրամի չկառուցապատված և անբարեկարգ տարածքները կվերադարձվեն համայնքին: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

«2002թ.-ին «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հասարակական կառուցապատման նպատակով ի սեփականություն են հանձնվել «Կասկադ» համալիրի անավարտ շինությունները, սակայն «Կասկադ» համալիրը ավարտուն տեսք մինչ այժմ չի ստացել:

Երևանի քաղաքապետարանի և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի բանակցությունների արդյունքում չկառուցապատված և անբարեկարգ տարածքները կվերադարձվեն համայնքին»- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ այդ վայրում մտադրություն կա կառուցել Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Ժամանակակից արվեստի թանգարանի նոր մասնաշենքը, ինչը հնարավորություն կտա ակտիվացնել մայրաքաղաքի մշակութային և տուրիստական կյանքը:

Related posts

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը տեղում մահացել է

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև