Կառավարությունը 57 մլն 282 հազար դրամ գումար է տրամադրել Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ երկու համայնքների սուբվենցիոն 2 ծրագրերի համաֆինանսավորման նպատակով։
✅40 մլն 182 հազար դրամ գումար տրամադրվել է Աշոցք համայնքի Թավշուտ բնակավայրում ոռոգման համակարգի կառուցման աշխատանքների համաֆինանսավորման նպատակով։
✅17 մլն 100 հազար դրամ գումար էլ հատկացվել է Գյումրի համայնքի աղբահանության ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերմանը։