Կառավարությունը փոփոխություններ կատարեց տավարաբուծության զարգացման ծրագրում

Կառավարությունը փոփոխություններ կատարեց տավարաբուծության զարգացման ծրագրում: Կառավարության նիստի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց վարկավորման և սուբսիդավորման պայմանները:

«Ծրագրի շրջանակներում վարկը տրամադրվում է ՀՀ դրամով՝ տարեկան մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, տրամադրվող վարկերի տոկոսադրույքը կսուբսիդավորվի այն չափաքանակով, որ ՀՀ-ում աճեցված տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու դեպքում տնտեսվարողներին վարկը կտրամադրվի 2%, իսկ ներկրված տոհմայիններ ձեռք բերելու դեպքում՝ 3% տոկոսադրույքով»,- ասաց նախարարը։

Կառավարությունը հաստատեց նաև «Տնտեսության արդիականացման մեկ միջոցառումը», որով պետությունը տնտեսվարողներին առաջարկում է սարքավորումների վարկերի և լիզինգների սուբսիդավորում մինչև 10 մլրդ դրամ:

Related posts

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր

Արտակարգ դեպք Անկարայի օդանավակայանում