Կառավարությունը տնտեսվարողներին առաջարկում է սարքավորումների ձեռքբերման համար վարկերի և լիզինգների սուբսիդավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կառավարության նիստին տնտեսության արդիականացման միջոցառում իրականացնելու վերաբերյալ նախագիծ ներկայացրեց։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի տնտեսությունն արտադրողականության բարձրացման կարիք ունի։

«Այս նախագիծը կօգնի, որ տնտեսվարողները կարողանան փոխել իրենց սարքավորումները, մոդեռնիզացնել իրենց հոսքագծերը։ Առաջարկում ենք տնտեսվարողներին սարքավորումների համար վարկերի և լիզինգների սուբսիդավորում մինչև 10 միլիարդ դրամ»,- ասաց Քերոբյանը։

Նախարարը նշեց, որ սուբսիդավորվում է սարք-սարքավորումների բաղկացուցիչ մասերի 7 տոկոսը՝ վարկի պարագայում և 10 տոկոսը՝ լիզինգի պարագայում։

Քերոբյանի համոզմամբ՝ սա մեծ քայլ է՝ խթանելու ներդրումները Հայաստանում։

«Այն վարկերը, որ սուբսիդավորում ենք, իրենց էությամբ ներդրումներ են։ Այսպիսի գործիքակազմ կիրառելով՝ մենք բոլոր պոտենցիալ ներդրողներին հրավիրում ենք ներդրումներ անելու և տալիս ենք նրանց շատ գրավիչ պայմաններ։ Խոստացել ենք Կառավարության ծրագրում ներդրումների ծավալը հասցնել ՀՆԱ-ի 25 տոկոսին, սա համարում ենք այդ նպատակին հասնելու կարևոր գործիքներից մեկը»,- ասաց Քերոբյանը։

Related posts

ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների

Եկեղեցու դեմ որևէ մեկը չի պայքարում, բայց այն մարդիկ, որոնք արատավորում են, պետք է հեռանան. ԱԺ նախագահ

Տավուշի մարզում կառուցվում է 1193 բնակելի տուն, որից 459-ը՝ Իջևանում, 578-ը՝ Նոյեմբերյանում, 156-ը՝ Բերդում. մարզպետ