Կառավարությունը շուրջ ­­­­6 մլրդ դրամ է հատկացրել՝ Հայաստանի 9 մարզում 44 սուբվենցիոն ծրագրի իրականացման համար

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված միջգերատեսչական հանձնաժողովի նիստ։ Այս մասին տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։

Նիստին ներկա են եղել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը եւ շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Խաչատրյանը նշել է, որ քննարկման օրակարգում է 2023 թվականի ընթացքում նախատեսված սուբվենցիոն ծրագրերի հայտերի քննարկումը. հաստատվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 44 հայտ` շուրջ 112 մլրդ ընդհանուր ծավալով, որից պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմում է շուրջ 6 մլրդ դրամ:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել ՀՀ 9 մարզում ծրագրերի իրականացման համար:

Հիմնական ծրագրերն ուղղված են բնակավայրերի փողոցների ասֆալտապատմանը, մանկապարտեզների կառուցմանը եւ հիմնանորոգմանը, գյուղատնտեսական մեքենասարքավորումների ձեռքբերմանը, խմելու ու ոռոգման ջրերի համակարգերի կառուցմանը եւ այլ ենթակառուցվածքների զարգացմանը։

Related posts

Վնասվել են տանիքներ, գազատար խողովակ, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր. ուժեղ քամու հետևանքները

ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններին

Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է