Կառավարությունը լայնածավալ սոցիալ-տնտեսական, ենթակառուցվածքային ծրագրեր կիրականացնի Սյունիքում

Սյունիքում անլուծելի խնդիր չկան: Այս մասին Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում, որը հեռարձակվում է 1in.am կայքով, նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  Հարցին՝ արդյոք Սյունիքում ունենք անլուծելի խնդիր՝ սահմանի, բնակավայրերի, հակառակորդի կամ հարևանի հետ շփման գծի հետ կապված, վարչապետը պատասխանել է. «Կարծում եմ՝ ո՛չ, մենք չունենք անլուծելի խնդիր: Սա չի նշանակում, որ չունենք խնդիրներ: Բայց կարծում եմ, որ Սյունիքում անվտանգային որոշակի երաշխիքների համակարգ գործում է: Պարզ է, որ միջավայրը փոխվել է, և այդ փոխված միջավայրի բերումով արդեն կան որոշակի լարումներ: Բայց համոզված եմ, որ այդ լարումները ժամանակի ընթացքում կմեղմվեն, մանավանդ, որ մտադիր ենք լայնածավալ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել Սյունիքում: Եվ ընդհանուր առմամբ, մեր խնդիրն է՝ այսօր Հայաստանի և Արցախի շուրջ հնարավորինս բարենպաստ միջավայր ձևավորել և ձևակերպել: Եվ դա այն ամենօրյա խնդիրն է, որի վրա աշխատում ենք»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը:

Related posts

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա

ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքները