Կառավարությունը աջակցության ծրագրեր է մշակում մեր կոնյակագործների համար. Պապոյան

Շատ չեմ բացի փակագծերը, բայց ուզում եմ նշել, որ ՀՀ կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր մեր կոնյակագործների համար, որոնք պետք է ապահովեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին խաղողի անխափան մթերումները: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Մենք մեր բոլոր կազմակերպություններին, որոնք ներգրավված են այդ գործընթացներում, կաջակցենք, բայց պայմանը պետք է լինի խաղողի՝ անխափան և պատշաճ որակի մթերման գործընթացի կազմակերպումը: Սա կօգնի խնդիրների լուծմանը»,- ասաց նա:

Նախարարը նաև նշեց, որ առաջիկայում հանդիպում է նախատեսվում կոնյակագործների հետ, նաև տեղեկացրեց, որ հարցը քննարկվել է առանձին արտադրողների ու արտադրողների խմբի հետ: Առաջիկայում կամփոփվեն նաև քննարկումների արդյունքները վրացական կողմի հետ:

«Կառավարությունը մեր խաղող արտադրողներին, մեր գյուղացիներին, մեր ֆերմերներին և մեր բրենդի կոնյակի սպիրտ պատրաստի արտահանողներին միայնակ չի թողել և չի թողնի, և մենք որոշակի աջակցության մեխանիզմներ կունենանք, և դուք ապագայում դա կտեսնեք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ալկոհոլային խմիչքները ՀՀ-ից արտահանող տնտեսվարողները նախորդ շաբաթ բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց՝ պահանջելով պարզաբանել, թե ԵԱՏՄ արտահանվող ալկոհոլային խմիչքներն ինչու են նմուշառման համար շաբաթներով պահվում տարանցիկ երկրում՝ Վրաստանում, այն դեպքում, երբ այդ խմիչքները Վրաստանում չեն վաճառվելու:

Related posts

Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, որից 23 հազարը ստացել է սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ