Կառավարության նպատակն է կանխել կորոնավիրուսի տարածումը, միաժամանակ՝ չգնալ լոքդաունների. Ավանեսյան

Կառավարության նպատակն է՝ հնարավորինս կանխել կորոնավիրուսի տարածումը և չունենալ այնպիսի համաճարակային իրավիճակ, որ մենք ստիպված լինենք գնալ համատարած լոքդաունների՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Համատարած լոքդաուններն ունենում են որոշակի զսպող նպատակ, բայց ունեն խիստ ցավալի տնտեսական հետևանքներ: Կառավարության նպատակն է՝ ունենալ հավասարակշռված մոտեցում՝ պաշտպանելու քաղաքացիների առողջությունն ու կյանքը, մյուս կողմից, ունենալ այնպիսի իրավիճակ, որ տնտեսվարողները ստիպված չլինեն տնտեսական վնասներ կրել»,- ասաց Ավանեսյանը:

Related posts

ՌԴ-ն տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է. Մատվիենկոն՝ Սիմոնյանին

Մեկնարկել է ՀՀ և ՌԴ միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը

Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր