Կապիտալ ներդրումներով այս տարի ՀՀ-ում կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ. Ավանեսյան

Կապիտալ ներդրումներով այս տարի ՀՀ-ում կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ և՛ մարզերում, և՛ Երևանում: Մարզերի բնակիչներն այսուհետ իրենց բնակավայրին մոտ տեղերում կարող են ստանալ անհրաժեշտ սքրինինգային հետազոտություն: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Պետական պատվերի, նաև առողջության ապահովագրության շրջանակում ընդլայնվել են նաև սքրինինգային ծրագրերը:

«Հայաստանում այսօր գործում են վերջին, լավագույն ստանդարտին համապատասխան, մարդու պապիլոմավիրուսի թեստավորման համակարգեր, որոնք տրամադրվում են կանանց տարիքային խմբի շրջանակներում: Սա, կարծում եմ, շատ մեծ ձեռքբերում է: Այն շատ ավելի պարզ է, շատ ավելի խնայող է, հեշտ է, և, վստահաբար, ավելի մեծ արդյունքներ է տալու արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման գործում»,- ասաց նա:

2024-ից գործում է նաև կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագիրը:

Related posts

Կրակոց և առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Սուպերմարկետի ցանցի գրասենյակում հայտնաբերվել Է գլխավոր տնօրենի մարմինը

425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն․ հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ

Ամփոփվել են 2026 թ․ բուհական ընդունելության արդյունքները․ ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցի