Կապան-Տանձավեր ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է

Հունվարի 27-ին՝ ժամը 16։05-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տանձավեր ավտոճանապարհի 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը կողաշրջվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ MAZ մակնիշի (վարորդ՝ Ա․ Ա․) բեռնատարը կողաշրջվել է ճանապարհամերձ հատվածում․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և քարշակման եղանակով (մոտ 100 մ) դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից․ բեռնատարն ուղղվել է ավտոկռունկի օգնությամբ։

Related posts

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Քննարկվել են Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի ձևավորման հնարավորությունները. Պապոյանը Ժնևում է