Կապահովվի «Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանում» միջոցառման իրականացումը ևս 200 շահառուի համար

Կառավարության որոշմամբ առաջարկվում է «Անհուսալի վարկային դասով դասակարգված վարկային պարտավորություն(ներ) ունեցող աշխատաշուկայից (ֆորմալ զբաղվածությունից) դուրս մնացած կամ մասնակի ֆորմալ զբաղվածություն ունեցող անձանց աջակցություն» միջոցառման համար հատկացված ֆինանսական միջոցներից 216,000.0 հազար դրամ հատկացնել «Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանում» միջոցառման իրականացման համար։

Մասնավորապես, որոշմամբ հաստատված ծրագրի կարգավորումների համաձայն՝ Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության ապահովման նպատակով նախատեսված է աջակցության տրամադրում հետևյալ ուղղություններով՝ ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցություն (այդ թվում՝ խորհրդատվություն, բիզնես ուսուցում, որի շրջանակում նաև գործարար ծրագրի մշակում և ձեռնարկատիրական գործունեության իրականացման ուղեկցում 12 ամիս ժամկետով), գործարար ծրագրերի իրականացման համար դրամաշնորհների տրամադրում։

Ծրագրի շրջանակում կազմակերպությանը վճարվում է՝ յուրաքանչյուր շահառուի բիզնես ուսուցման համար՝ առավելագույնը 300,000 դրամ, յուրաքանչյուր շահառուի 12 ամիս (ամսական միջինում 10 ժամի համար) բիզնես ուղեկցման համար՝ ամսական 60,000 դրամ։ Շահառուին ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար տրվում է դրամաշնորհի գործարար ծրագրով նախատեսված գումարի 70 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը։ Նախատեսվում է միջոցառումն իրականացնել 200 շահառուի համար։

Related posts

Շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին իր ինքնիշխան կամքը արտահայտելու կապակցությամբ. Համատեղ հայտարարություն

Առաջիկա ժամվա ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում

Արտահանման արգելք է սահմանվել ՀՀ-ից ցորեն ապրանքատեսակի նկատմամբ