Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Կառավարությունը ֆինանսական միջոցներ է հատկացրել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար։ Որոշմամբ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրման համար մինչև 2026 թվականի ապրիլ, մայիս և հունիս ամիսները ներառյալ, սահմանված ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թ. հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսները՝ ներառյալ: Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:

Related posts

Ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին

Բոլոր խոսակցությունները բնակչության վերադարձի մասին կոնֆլիկտածին են. Ռուբեն Ռուբինյան

Ե՞րբ դատարանը կքննի Մարտուն Գրիգորյանի կալանավորման հարցը