Կապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու համար։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ 2026 թ. պետբյուջեից հատկացնել լրացուցիչ 10 մլրդ դրամ:

2026 թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում միջոցառման շահառուների թվի ամսական աճը կազմել է 6,7 %, 1 շահառուի հաշվով հետվճարը փետրվար-ապրիլ ամիսների (հետվճարը 20 %-ով հաշվարկվել է փետրվար ամսից՝ կիրառվելով հունվարի կատարած անկանխիկ գնումների նկատմամբ) միջին ամսական աճը՝ 3 %։

Related posts

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

Գյումրու Ղարսի խճուղին տանում է բնակավայրեր, ասֆալտապատման հարցը՝ փակուղի

ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն եմ ակնկալում. Թրամփը՝ Ռյուտեին