Կան կալանավորվածներ. ՔԿ-ն՝ «Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում իրականացված խուզարկությունների մասին

«Տաշիր գրուպ» ընկերության գլխավոր գրասենյակում իրականացված խուղարկությունների հետևանքով կա 2 կալանավորված: Այս մասին 1Lurer.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

«4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում): Կա 2 կալանավորված, 2-ի նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան»,- հաստատեցին ՔԿ-ից:

Հիշեցնենք՝ նախօրեին «Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում խուզարկություններ են իրականացվել:

Քննչական կոմիտեից 1Lurer.am-ի հետ զրույցում հայտնել էին, որ գործողություններն իրականացվել են Քննչական կոմիտեում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում:

Related posts

Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին

Սյունիքում իրանցի վարորդը կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Շվեդիայի դեսպանի հետ