Կան բանակցություններ. Աղաջանյանը՝ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հնարավոր հանդիպման մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է՝ հանդիպեն: Այս մասին ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին վերաբերող հարցին:

«Ինչ վերաբերում է արտգործնախարարների հանդիպմանը և հնարավոր այլ հանդիպումներին՝ դուք տեղյակ եք, որ վերջին շրջանում բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում, հանդիպումները բավականին հաճախ են և տարբեր ձևաչափերով: Այո՛, որքան տեղյակ եմ՝ նաև կան բանակցություններ, որ որոշ ժամանակ անց ևս պետք է հանդիպում տեղի ունենա երկրի ղեկավարների միջև»,- ասաց նա՝ հավելելով, որ կոնկրետ ժամկետներ չի կարող հայտնել:

Related posts

86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին. Գլխավոր դատախազություն

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն Չախոյան

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ