Կանխվել է արգելված իրերի տեղափոխումը «Սևան» ՔԿՀ

Հուլիսի 18-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողից ահազանգ ստանալով արգելված իրերի հնարավոր ներնետման մասին, կատարել են տեղազննություն: Այդ մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից:

Արդյունքում բաղնիքի մասնաշենքի հարակից խոտածածկին հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթ, որին ամրացված են եղել պարան և կրակայրիչի լուսարձակ:

Փաթեթում առկա են եղել 1 գրամ քաշով կանաչավուն, չոր զանգված, 5 բջջային հեռախոս, բաժանորդային քարտ, բջջային հեռախոսի 2 լիցքավորման լար և 1 լիցքավորիչ:

Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Related posts

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը տեղում մահացել է

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև