Կանադայում՝ նախկին կաթոլիկ դպրոցի մոտակայքում, հայտնաբերվել է  հերթական  եղբայրական գերեզմանը

Կանադայի բրիտանական Կոլումբիայում գտնվող նախկին գիշերօթիկ դպրոցի մոտակայքում հայտնաբերվել է եղբայրական գերեզման, որտեղ գտնվել է 182 անհայտ աճյուն: Սա վերջին երկու ամսվա ընթացքում հայտնաբերված արդեն երրորդ նման գերեզմանն է՝ 1lurer.am-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է Russia Today-ը:

Եղբայրական գերեզմանի հայտնաբերման մասին տեղեկացրել է բնիկ հնդկացիների խումբը:

Անցյալ շաբաթ կաթոլիկ դպրոցի մոտ հայտնաբերվել էր 751 երեխաների աճյուններով եղբայրական գերեզման: Ավելի վաղ հայտնաբերվել էին նաև ևս 215 երեխաների աճյուններ:

Related posts

Դատախազության հայտարարության և ՔԿ նախագահի հարցազրույցի վերաբերյալ Միքայել Սրբազանի փաստաբանական թիմի հայտարարությունը

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ դեռևս մեկ ու կես ամիս առաջ է հանձնարարել ՀԷՑ-ի նկատմամբ ֆինանսական հատուցման մեխանիզմներ ներդնել

ՀՀ-ում Իրանի դեսպանատանը բացվել է սգո մատյան