Կայուն և երկարաժամկետ զարգացումը հնարավոր է միայն խաղաղ և կանխատեսելի միջավայրում. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հանդես է եկել բանախոսությամբ՝ «Զարգացման հեռանկարներ, խաղաղություն, ապաշրջափակում և TRIPP նախագիծ» խորագրով։

Բանախոսության ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է Հայաստանի զարգացման ռազմավարական առաջնահերթություններին, տարածաշրջանային խաղաղության հաստատման կարևորությանը, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտությանը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Նախագահը խոսել է նաև TRIPP նախագծի նպատակների ու հնարավորությունների մասին՝ ընդգծելով դրա ռազմավարական նշանակությունը տարածաշրջանային կապերի ու տնտեսական զարգացման գործում:

Նախագահը կարևորել է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած այցը, որը համարվում է երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու տարածաշրջանային խաղաղության հաստատման գործընթացում կարևոր քայլ՝ նպաստելով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը:

Նախագահը շեշտել է, որ կայուն և երկարաժամկետ զարգացումը հնարավոր է միայն խաղաղ և կանխատեսելի միջավայրում։

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել նախագահին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը։

Related posts

Վարորդների նկատմամբ վերահսկողությունը կլինի ավելի խիստ

Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրիում և Ապարանում, հնարավոր է նաև կարկուտ. Լևոն Ազիզյան