Կայացել է Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը. WP

Washington Post-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնել է հինգշաբթի Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին։

Ըստ պարբերականի՝ կողմերը քննարկել են Ուկրաինայի պատերազմը, Թրամփը Պուտինին կոչ է արել խուսափել Ուկրաինայում էսկալացիայից և հիշեցրել է Եվրոպայում ամերիկյան ուժերի զգալի ռազմական ներկայության մասին։

Թերթի զրուցակիցները պնդում են, որ Պուտինն ու Թրամփը խոսել են եվրոպական մայրցամաքում խաղաղության հասնելու անհրաժեշտության մասին, իսկ Թրամփը հետաքրքրություն է հայտնել քննարկելու «հակամարտության շուտափույթ կարգավորումը» հետագա զրույցներում: Հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել:

Washington Post-ում նշվում է նաև, որ Կիևը տեղեկացվել է Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի մասին և չի առարկել: Սակայն Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գեորգի Տիխին հերքել է այդ տեղեկությունը։

Related posts

Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասում ավելացան 650-ով. Վահագն Ալեքսանյան

Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ

Անփույթ մոտեցում ցուցաբերող ձկնաբույծները կզրկվեն արտահանման իրավունքից. ՍԱՏՄ ղեկավար