Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի և Բուլղարիայի համատեղ դաշտային վարժանքին

Սեպտեմբերի 8-11-ը ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն – ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը որպես դիտորդ մասնակցել է Բուլղարիայի Սոֆիա և Մոնտանա քաղաքներում ՆԱՏՕ-ի և Բուլղարիայի Հանրապետության համատեղ կազմակերպած դաշտային վարժանքին։
Վարժանքի նպատակներն էին` արտակարգ իրավիճակները և անվտանգային մարտահրավերները կառավարելու ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկեր պետություների կարողությունների ուժեղացումը, մասնակից պետությունների ու կազմակերպությունների լավագույն փորձի փոխանակումն ու համագործակցության խթանումը։
Վարժանքին մասնակցում էր մոտ 1200 մասնակից։
Կամո Ցուցուլյանը մասնակցել է տեղեկատվական սպառնալիքներին և ճգնաժամերի կառավարմանը վերաբերող պանելային քննարկումների։ ՆԳՆ ներկայացուցիչները հետևել են նաև նորարարական տեխնոլոգիաների ու համակարգերի գործնական ցուցադրություններին, որի ընթացքում ճգնաժամերի և արտակարգ իրավիճակների կառավարման գործում կիրառվել է արհեստական բանականությունը։

Դիտումների քանակ61

Related posts

Հայտնի է «Հայաստան» դաշինքի ցուցակից մանդատ ստացած պատգամավորների անունները

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները