Կամո բնակավայրի դպրոցում բացվել է երկու հերոսների անվամբ դասասենյակներ

Կամո բնակավայրի դպրոցում բացվել է համագյուղացի երկու հերոսներ, Արցախյան պատերազմում զոհված փոխգնդապետ Արման Էդուարդի Դրմեյանի և Արմենակ Բագրատի Խաչատրյանի անվան դասասենյակներ։
Փոխգնդապետ Արման Դրմեյանի հարազատներին է հանձնվել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանը, որին հերոսն արժանացել է Արցախի նախագահի հրամանագրով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում հայրենիքը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար։
Հմուտ հրամանատարի, փորձառու հրետանավորի արժանի շարունակողն է եղել նաև Կամո գյուղի մյուս հերոսը՝ Արմենակ Բագրատի Խաչատրյանը, երիտասարդ զինվորը զոհվել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում, թշնամու հետախուզական հարձակումը կանխելու նպատակով մարտական առաջադրանք կատարելիս՝ անօդաչու թռչող սարքի հարվածից։

Related posts

86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին. Գլխավոր դատախազություն

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ

Վահագն Խաչատուրյանը պարգևատրել է հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և դոցենտ Աննա Սիրինյանին