Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի

Կալիֆոռնիայի հարավում մոլեգնող անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձաքննության գրասենյակի հաշվարկները:

Անտառային հրդեհները Լոս Անջելեսի շրջանում սկսել են արածվել հունվարի 7-ից:

Ըստ հիդրոօդերևութաբանների՝ կրակի արագ տարածման պատճառ է դարձել չոր ու շատ քամոտ եղանակը։

Հրդեհը շրջանում ոչնչացրել է ավելի քան 10 հազար շինություն։

Լոս Անջելեսի առնվազն 153000 բնակիչ մեկ գիշերվա ընթացքում տարհանման ցուցում է ստացել:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆոռնիայի անտառային հրդեհներն անվանել է ամենակործանարարը նահանգի պատմության մեջ:

Related posts

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Հայաստանը 139 երկրների շարքում 59-րդն է. Գլոբալ ինովացիոն ինդեքս 2026

Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Կալինինգրադի շրջափակման դեպքում