Ծառայողին ոչ հարիր պահվածքի և պաշտոնեական դիրքի չարաշահման համար Բորիս Ավագյանն ազատվել է ԱՀ ԱԻՊԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

Երևան քաղաքում Բորիս Ավագյանի կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով վերջինս այսօր ազատվել է ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։

Բ․ Ավագյանն իր կողմից կազմակերպված ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից։

Բ․Ավագյանի արտահայտած մտքերի ու կարծիքների մեծ մասը ոչ միայն չի համապատասխանում ներքին գործերի նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության դիրքորոշմանը, այլ նաև չի համապատասխանում իրականությանը։

Հաշվի առնելով վերջինիս՝ ծառայողին ոչ հարիր պահվածքը և պաշտոնեական դիրքի չարաշահումը, Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն:

Related posts

Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան

Նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները