Ծանրորդ Կարեն Ավագյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր

Ծանրորդներ Կարեն Ավագյանը և Անդրանիկ Կարապետյանը համապատասխանաբար ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության 89 կգ քաշային կարգում։ Ավագյանը երկամարտում անգերազանցելի է եղել 375 կգ արդյունքով (175 կգ + 200 կգ), իսկ Կարապետյանը 365 կգ-ով (170 կգ + 195 կգ) արժանացել է բրոնզե մեդալի։
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելա Յայլյանը նվաճել է մեկ փոքր արծաթե մեդալ (պոկում վարժություն), իսկ Ռաֆիկ Հարությունյանը՝ մեկ փոքր բրոնզե մեդալ (հրում վարժություն)։
Ապրիլի 9-ին մրցահարթակ դուրս կգան կանանց հավաքականից Լիանա Գյուրջյանը, տղամարդկանց հավաքականից` Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը:
Հավելենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այս օրերին աշխատանքային այցով Մոսկվայում են և մրցավայրից հետևում են հայ ծանրորդների ելույթներին։

Related posts

Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ փոքր երկրների Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն

Արթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցը Գյումրին իսկապես կդարձնի սպորտի կենտրոն. Ժաննա Անդրեասյան