Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հիշատակը

Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստը:

Նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել մեր բարեկամ երկրի՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի, արտգործնախարարի, հոգևոր առաջնորդների հիշատակը, ինչին ի պատասխան ԱԺ ամբիոնի մոտ գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը առաջարկեց, որ դա անեն նիստերի օրակարգը հաստատելուց հետո: Նա շնորհակալություն հայտնեց Մինասյանին առաջարկի համար:

Րոպեներ անց ՀՀ խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղղաթիռի ողբերգական վթարի հետևանքով զոհված բոլոր անձանց հիշատակը:

Հիշեցնենք՝ իրանական ԶԼՄ-ները ավելի վաղ տեղեկացրել էին, որ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք էր կատարել երկրի Վերզեգան շրջանում:

Ուղղաթիռում, բացի նախագահից, եղել էին նաև Իրանի արտգործնախարարը, այաթոլլա Ալ-Հաշեմը, Թավրիզի իմամ Ջուման, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալիք Ռահմաթին և անվտանգության աշխատակիցները:

Ավելի վաղ հայտնել էինք՝ սկսվել է Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի հետևանքով զոհերի մարմինների նույնականացումը։

Related posts

86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին. Գլխավոր դատախազություն

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն Չախոյան

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ