Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը: Նախագիծը ներկայացրել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։
Նախագծի ընդունմամբ կկարգավորվի գետերի հուների մաքրման գործընթացը, կհստակեցվեն ջրօգտագործման թույլտվության տրամադրման, վերանայման, կասեցման հետ կապված կարգավորումները, ինչն էլ կնպաստի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը:
Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծ: Այն իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լիազորող նորմ նախատեսել Ջրային օրենսգրքում:
Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հետ կապված առկա խնդիրների իրավակարգավորման նպատակով նախագծով լրացվել է «ջրօգտագործման թույլտվություն» հասկացությունը: Վերացվել է ջրօգտագործման թույլտվության վերանայման ժամանակ ջրօգտագործողի կողմից լիազոր մարմին ջրօգտագործման թույլտվության իր օրինակը ներկայացնելու պահանջը, հանվել է նաև վերջինիս չներկայացման համար նախատեսված կասեցման հիմքը:

 

Related posts

Ստամբուլում սպասվում են ռուս-ուկրաինական բանակցությունները

Մայիսին Փրկարար ծառայության կազմակերպած ուսուցողական միջոցառումներին մասնակցել է 3606 մարդ

Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից