Խորապես ցնցված եմ ուղղաթիռի կործանման սարսափելի լուրից․ Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Իրանի կառավարությանն ու ժողովրդին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու առնչությամբ:

«Խորապես ցնցված եմ ուղղաթիռի կործանման սարսափելի լուրից, որի հետևանքով զոհվեցին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, պաշտոնատար այլ անձինք:

Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին: Մենք կիսում ենք Իրանի ժողովրդի վիշտը և մաղթում տոկունություն ու ուժ այս դժվարին պահին»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է Խաչատուրյանը։

Related posts

Պաղպաղակ փարթի Շինուհայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Արմեն Գրիգորյանը և Մասուդ Փեզեշքիանն ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը

Կրթվելը նորաձև է Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել