«Խոսողը՝ չգիտի, իմացողը չի խոսում». Շանթը խոսեց, գրեց ու ընկավ՝ հանուն հայրենիքի

Շանթը ծնվել էր Երեւանում 2001 թվականին: Բուհական կրթությունը կիսատ թողնելով՝ 2020 թվականի հունվարի 8-ին անցել է պարտադիր ժամկետային ծառայության Կապանում, բայց Արցախյան երկրորդ պատերազմը սկսվելուն պես մարտեր է մղել Ջրականում, որտեղ եւ ընկել է հանուն հայրենիքի: «Խոսողը՝ չգիտի, իմացողը չի խոսում»: Շանթ Նավոյանի գրքի շնորհանդեսը՝ առանց նրա: Ներկայացվեցին դրվագներ ու տողեր Շանթի կյանքից, որոնք հետո պետք է գրքի վերածվեին:  Շանթը սիրում էր կյանքն ու մարդկանց:Հեղինակային գիրքն էլ մարդկանց կօգնի իր փոխարեն. գրքի վաճառքի գումարը փոխանցվում է «Շանթ-Դելտա Նավոյան» բարեգործական հիմնադրամին, որի հիմնական նպատակն է կրթադաստիարակչական ծրագրերի իրականացումը, սեմինարների, դասախոսությունների կազմակերպումը, արհեստների ուսուցման օժանդակությունը։ Ծրագրերի շահառուներ են հանդիսանում զոհվածների զավակները, քույրերն ու եղբայրները։

Related posts

ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է երկրի օդային տարածքի անապահովության վերաբերյալ Ուկրաինայի հայտարարությունը

Խնդիրը պետք է վերաձևակերպենք և ջրային ոլորտի բարեփոխումներից անցում կատարենք ջրային վերափոխման օրակարգին