Խամենեիի մասին տեղեկություն տրամադրելու համար ԱՄՆ պետքարտուղարությունը 10 միլիոն դոլարի պարգևավճար է խոստացել

Դոնալդ Թրամփը խոսել է Իրանի նոր գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրված Մոջթաբա Խամենեիի մասին, որի հետ կապված տեղեկություն տրամադրելու համար Պետքարտուղարությունը 10 միլիոն դոլարի պարգևավճար է սահմանել:

«Մենք երկու անգամ ոչնչացրինք նրանց ղեկավարությունը: Հիմա նրանք փորձում են երրորդ անգամ առաջնորդ ունենալ, բայց ոչ ոք չգիտի՝ որտեղ է Խամենեիի որդին: Նա հավանաբար ողջ է և վիրավոր»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը:

Թրամփի խոսքով՝ Իրանը ցանկանում է գործարք կնքել, բայց ոչ այնպիսին, ինչպիսին ինքը պատրաստ է ընդունել:

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա