Լոռու մարզում կոշկեղենով բարձված վրացական բեռնատարը կոտրել է բետոնե արգելապատնեշն ու ընկել Դեբեդ գետը

Հունվարի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 06:00-ի սահմաններում Վրատանի Հանրապետության քաղաքացի 62-ամյա Դավիթ Արտեմենկոն իր վարած «Scania» մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել և կողաշրջված վիճակում հայտնվել Դեբետ գետում:

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդ Դ. Արտեմենկոն դուրս է բերվել ավտոմեքենայից ու տեղափոխվել «Ալավերդի» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ ավտոմեքենան բարձված է եղել կոշկեղենով:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ