Լոռիում մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացած

Ապրիլի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի տանը երեխայի դի կա:

Նշված տանը քրեական ոստիկանները հայտնաբերել են 4 ամսականա Մայքլ Ֆ.-ի դին:

Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն, դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխայի մայրը ժամը 17:00-ի սահմաններում տղային կաթ է տվել, ապա գնացել աշխատանքի, ով որպես կթվորուհի աշխատում է անասնագոմերից մեկում և ժամը 21:50-ի սահմաններում վերադառնալով տուն՝ երեխային հայտնաբերել է մահացած:

Related posts

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարները

Կոմոտինի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի Հարապետության դրոշի գույներով

Սարգիս Հայոցյանը ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից