Լոնդոնը պատրաստ է ԱՄՆ-ից զենք գնել Ուկրաինայի համար. Bloomberg

Մեծ Բրիտանիան իր եվրոպացի գործընկերների հետ քննարկում է իր մասնակցությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը: Այն նախատեսում է Ուկրաինայի համար զենքի լայնածավալ գնումներ, որոնց համար կվճարեն Կիևի դաշնակիցները Եվրոպայում։ Այդ մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ անանուն աղբյուրի։

Գործակալության տվյալներով՝ բանակցությունները վաղ փուլում են, սակայն Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն արդեն ակնարկել է գնումներին Լոնդոնի հնարավոր մասնակցության մասին։

Մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահը ներկայացրել էր Ուկրաինային լայնածավալ ռազմական օգնություն տրամադրելու ծրագիր, այդ թվում՝ թանկարժեք Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը, որը Կիևը վաղուց էր խնդրում։ Թրամփի հայտարարության համաձայն՝ կարող է լինել առնվազն 17 կայանք, որոնք «պատրաստ են առաքման»։

Ըստ The New York Times-ի՝ Ուկրաինան ունի ընդամենը ութ Patriot հակաօդային պաշտպանության համակարգ։ Գերմանիան հաստատել է իր մասնակցությունը առնվազն երկու Patriot ՀՕՊ համակարգերի գնմանը։ Նախաձեռնությանն աջակցելու մասին հայտնել են նաև Դանիան, Շվեդիան և Նիդերլանդները:

Related posts

Արաղչին հայերենով շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Տնային կալանքի տակ գտնվող 398 քաղաքացիներ մասնակցել են ընտրություններին․ Պրոբացիայի ծառայություն

Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասում ավելացան 650-ով. Վահագն Ալեքսանյան