ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների ներկայությունը սպառնալիք է անվտանգությանը. իրանցի պաշտոնյա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում թաքֆիրական ահաբեկիչների ներկայությունը սպառնալիք է՝  ուղղված խաղաղությանն ու անվտանգությանը: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահի միջազգային հարցերով խորհրդական Հոսեյն Ամիր Աբդոլահյանը:

Պաշտոնյան ԼՂ հակամարտության կարգավորման միակ ճանապարհը համարում է  պատերազմի անհապաղ դադարեցումը և քաղաքական բանակցությունը:

«Իրանի սահմանների կատարյալ անվտանգության  պահպանումը Թեհրանի կարևորագույն առաջնահերթությունն է, և այս հարցով Թեհրանը որևէ երկրի համար բացառություն չի անելու»,- շեշտել է նա:

Related posts

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

2027-ին Գյումրիում ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու. Շիրակի մարզպետ

Աննա Վարդապետյանը մեկնել է Արգենտինա՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին