ԼՂ-ից բնակչության բռնի տեղահանման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հաղթահարման հարցում աջակցության կարիք ունենք. Փաշինյան

Մի շարք մարտահրավերների հաղթահարման գործում մենք ակնկալում ենք ԵՄ ծանրակշիռ աջակցությունը՝ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ շարքում խոսքը ավելի քան 100 հազար հայերի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով Հայաստանում առաջացած հումանիտար պրոբլեմների հաղթահարման մասին է, որտեղ մենք հրատապ աջակցության կարիք ունենք»,- նշեց նա:

Վարչապետը շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին և Եվրոպական խորհրդարանին Հայաստանի զարգացման օրակարգին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: «Հույս ունեմ՝ այսօրվա ելույթը դրական խթան կհանդիսանա ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացման համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Related posts

Փրկարարներն իջեցրել են «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում ոտքը վնասած քաղաքացուն

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Սեյրան Օհանյանը զավթել է պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը, իսկ Արծվիկ Մինասյանն ապահովել է այդտեղ առանձնատան տիրապետումը