Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ

Լիտվացի սահմանապահները Բելառուսի հետ սահմանին հայտնաբերել են թունել, որը, հնարավոր է, փորված է եղել անօրինական միգրանտների համար, հաղորդում է LRT-ն՝ հղում անելով Լիտվայի պետական ​​սահմանապահ ծառայությանը (VSAT):

Թունելը հայտնաբերվել է Լիտվայի հարավ-արևելքում գտնվող Վարենսկի շրջանում. գրանցված գետնի ցնցումները վկայում են, որ այն փորվել է բելառուսական կողմում, հաղորդում է LRT-ն: VSAT-ի տվյալների համաձայն՝ թունելի տրամագիծը մոտավորապես մեկ մետր է, իսկ խորությունը՝ 1.5 մետր: Լիտվայի իշխանություններին ստորգետնյա թունելների որոնման գործում օգնել են լեհ մասնագետները:

«Վերջերս մենք նկատել ենք միգրանտների մարտավարության փոփոխություն: Գաղտնի անցումների համար նրանք ավելի հաճախ օգտագործում են թունելներ կամ քարանձավներ»,- ասել է Պետական ​​սահմանապահ ծառայության (VSAT) ղեկավարը:

Նա նշել է, որ սահմանապահները հայտնաբերել են տասնյակ այլ վայրեր, որտեղ կարող են գտնվել նմանատիպ ստորգետնյա անցումներ, որանց ստեղծումն անհնար կլիներ առանց բելառուսական կողմի աջակցության:

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա