Լիվերպուլում տաքսու վարորդը կանխել է ողբերգությունը՝ մահապարտին փակելով մեքենայում պայթուցիկի հետ

Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքի հիվանդանոցներից մեկի մոտ կիրակի պայթյուն է տեղի ունեցել, սակայն տաքսու վարորդին հաջողվել է փրկել պայթյունի հնարավոր զոհերին:

Tert.am-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է The Sun պարբերականը, վարորդ Դև Փերին դուրս է ցատկել մեքենայից և փակել դռները՝ ներսում թողնելով պայթուցիկ ունեցող ուղևորին: Պայթյունի հետանքով միակ մահացած անձն ուղևորն է եղել: Վարորդին հոսպիտալացրել են այրվածքներով և վնասվածքներով:

Հաղորդվում է, որ կատարվածից հետո երեք տղամարդ է ձերբակալվել որպես կասկածյալ՝ ահաբեկչությանը դեմ պայքարի շրջանակում, սակայն իշխանությունները կատարվածը պաշտոնապես ահաբեկչություն չեն որակել:

Related posts

Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Մոսկվան հայկական կողմից դիմում չի ստացել. Գալուզին

Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ

Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ ՀՖՖ նախկին նախագահի՝ ապօրինի կառուցված առանձնատան պարիսպը, հայց է ներկայացվել «Հարսնաքարի» վերաբերյալ