Լիճք գյուղի մոտակա ջրվեժում տեղի է ունեցել ջրահեղձում

Հուլիսի 4-ին, ժամը 11։35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղի մոտակա ջրվեժում տեղի է ունեցել ջրահեղձում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզական ջոկատը։

Պարզվել է, որ Գ․ Փ․-ն (ծնված 1991 թ․) Սրտաձև կոչվող լճում լողալիս ջրահեղձ է եղել․ նրան օգնության հասած Ն․ Մ․-ն (ծնված 1991 թ․) և Ն․ Հ․-ն (ծնված 1994 թ․) ջրից դուրս են բերվել տեղի ուժերով․ տուժածներին տեղում ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։

Related posts

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը

Ջրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել

4 կրակոց Աշտարակի խճուղում․ ոստիկանները ձերբակալել են 19-ամյա երիտասարդին