Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել Լենա Նանուշյանին և Սամվել Խարազյանին առողջապահության նախարարի տեղակալներ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Լենա Նանուշյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի
6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Սամվել Խարազյանին նշանակել առողջապահության նախարարի
տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Լենա Նանուշյանն ազատվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Վարչապետի այլ որոշումներով՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարներ Լևոն Հակոբյանը և Արմեն Գասպարյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

Related posts

Փեզեշքիանը՝ հարևանների հետ հարաբերությունների մասին

Վարչապետի երկու օգնականները վերանշանակվել են

Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից