Լեհաստանը ստացել է հինգերորդ սերնդի F-35A առաջին կործանիչները

Լեհաստանը ստացել է իր պատմության մեջ առաջին՝ հինգերորդ սերնդի F-35A կործանիչները՝ դառնալով ՆԱՏՕ-ի արևելյան թևում առաջին երկիրը, որը շահագործում է հինգերորդ սերնդի «անտեսանելի ինքնաթիռներ»։

Կործանիչները տեղակայվելու են Լասկ ավիաբազայում՝ Լոձից ոչ հեռու։

Վարշավան պատվիրել է 32 F-35A կործանիչ 4,6 մլրդ դոլար արժողությամբ գործարքի շրջանակներում: Ամբողջական մատակարարումը սպասվում է մինչև 2030 թվականը:

Related posts

2026-ի առաջին կիսամյակում ունեցել ենք արդեն ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշ, այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ. Փաշինյան

Երերույքի տաճարում հնավայր-թանգարան ենք հիմնադրում. վարչապետ

Կառավարության 2026 թվականի օգոստոսի 27-ի հերթական նիստը