Լեհաստանը հրաժարվել է ՄիԳ-եր փոխանցել Ուկրաինային

Սա դեռ ամենը չէ. Լեհաստանը հրաժարվել է ՄիԳ-եր փոխանցել Ուկրաինային։ Նախարար Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ Վարշավան կործանիչները չի փոխանցի Կիևին, քանի որ Ուկրաինան չի կատարել ՄիԳ-երը անօդաչու թռչող սարքերով փոխանակելու համաձայնագիրը։

«Ես առաջարկել եմ շատ գործընկերային մոտեցում՝ ՄիԳ-եր անօդաչու թռչող սարքերի դիմաց։ Ուկրաինացիները սկզբում ընդունել են այս առաջարկը, բայց չեն իրականացրել այն։ Հետևաբար, Ուկրաինայի համար ՄիԳ-եր չկան, քանի որ Լեհաստանը չունի անօդաչու թռչող սարքեր կամ անօդաչու թռչող սարքերի հնարավորություններ», – հայտարարել է նախարարը։

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է